2011թ. փետրվարի 17-ին Պրոմեթեյ բանկի վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը հանդիպել է Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Պ-ն Սողոմոնյանը ուսանողներին ներկայացրել է տեղեկատվություն բանկի կողմից կազմակերպված «Լավագույն բիզնես առաջարկ» մրցույթի պայմանների և մրցանակների մասին (3 hաղթող ուսանողները կստանան գումարային պարգև` 1 տեղ` 200.000 ՀՀ դրամ, 2 տեղ` 150.000 ՀՀ դրամ, 3 տեղ` 100.000 ՀՀ դրամ)` միաժամանակ նշելով, որ բանկն իր անմիջական պարտավորությունն է համարում առաջադեմ ուսանողների մասնագիտական առաջխաղացման աջակցումը: Ի նշան հետագա համագործակցության` բարձր առաջադիմություն ունեցող 10 ուսանողներին հնարավորություն ընձեռվեց Պրոմեթեյ բանկում ուսումնական պրակտիկա անցնելու, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:






