AM
18 Փետրվար 2011 - 08:18 AMT

Ապրիլից Հայաստանում կգործեն կամավոր կուտակային կենսաթոշակային հիմնադրամներ

Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրագործման շրջանակներում ստեղծվում են օրենսդրական հիմքեր, մասնավորապես, մշակվում են օրենքների փաթեթի ենթաօրենսդրական ակտեր, որն ընդունվել է 2010-ի դեկտեմբերին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյանը: Ավելին, նրա խոսքերով, ապրիլին պատրաստ են լինելու ենթաօրենսդրական ակտերը, որոնց հիման վրա Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից համապատասխան լիցենզիա ստացած իրավաբանական անձը կարող է ստեղծել կամավոր կենսաթոշակային ֆոնդեր կորպորատիվ սխեմայով:

Դրա հետ կապված` Սմբատ Սաիյանը հավելել է, որ կամավոր կենսաթոշակային կուտակումները կարող են իրականացնել առևտրային բանկերը բանկի և գործատուի միջև գործող պայմանագրի հիման վրա: Ինչ վերաբերվում է ապահովագրական ընկերություններին, որոնք նաև ֆինանսական շուկայի մասնակիցներ են և ներգրավվելու են բարեփոխումների մեջ, ապա այստեղ իրավիճակը մի փոքր ձգձգվում է: Վարչության պետը նշել է, որ Հայաստանում դեռ չեն գործում կյանքի ապահովագրման պայմանագրեր, որոնց ներմուծումը պահանջում է մի շարք նորմատիվ փոփոխություններ: