AM
18 Փետրվար 2011 - 08:37 AMT

Մինչ 2013թ. կենսաթոշակային հաշիվների սպասարկումը լիովին կավտոմատացվի

Կենսաթոշակային նոր կուտակային համակարգի շրջանակներում կենսաթոշակային հաշիվների ապահովման նպատակով Հայաստանի կառավարությունն ու Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիումը պայմանագիր են կնքել դեպոզիտարիումի տեխնիկական վերազինման մասին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է NAZDAK OMKS-ի փորձագետ Հայկ Ոսկանյանը:

Գործընթացի ավտոմատացումը թույլ կտա բարձրացնել դեպոզիտարիումի գործունեության արդյունավետությունը: «Վերազինման աշխատանքները կմեկնարկեն 2011թ. և արդեն 2013թ. կեսին մեզ կհաջողվի ամբողջությամբ ավտոմատացնել գործընթացը»,-ասել է նա:

2011թ. Հայաստանն անցնում է կուտակային կենսաթոշակային համակարգի, իսկ 2014թ. հանրապետությունում կգործի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: