Հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելու մասին օրենքը, իսկ 2014-ին երկրի քաղաքացիները պարտավոր են լինելու միանալ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Այդ ուղղությամբ երկրի կառավարությունը գործադրում է բոլոր ջանքերը` ժամանակին բարեփոխումներն իրագործելու համար:
«Նոր կենսաթոշակային բարեփոխումներն ուղղված են նրան, որպեսզի փոխեն մարդկանց աշխարհայացքն իրենց ապագայի մասին և իրենք կառավարեն իրենց դրամական միջոցներն իրենց դիվերսիֆիկացիայի հաշվին»,- ասել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի փորձագետ Հայկ Ոսկանյանը: Նրա խոսքերով, այդ բարեփոխումները որոշում են տնտեսության կարևորագույն խնդիրներից մկեը` ստվերային աշխատավարձի ծավալների կրճատումը:
Իր հերթին, կենսաթոշակային հարցերի փորձագետ Աստղիկ Միրզախանյանը հավելել է, որ Հայաստանի քաղաքացիները կարող են կենսաթոշակ ստանալ, որը համեմատելի է իրենց եկամուտների հետ, այլ ոչ թե հավասար, ինչպես նախկինում: Նա համաձայնել է Հայկ Ոսկանյանի հետ, որ բարեփոխումների իրագործումը թույլ է տալու բնակչությանը փոխել վարքագիծը: «Քաղաքացիները չպետք է հույսը դնեն միայն պետության վրա և սպասեն, որ նա կապահովի նրանց բարեկեցիկ ծերությունy»,- ասել է նա:






