ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա հունիսի 9-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Ռուսական աղբյուրների հաղորդագրությունների համաձայն, Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Իվանովի նախագահությամբ նիստի օրակարգում ընդգրկված է ռազմական ոլորտում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանն առնչվող ավելի քան 30 հարց: Մասնավորապես, հանդիպման մասնակիցները նախատեսում են քննարկել ընթացիկ տարում ԱՊՀ զինված ուժերի օպերատիվ եւ մարտական պատրաստության համատեղ միջոցառումների ծրագիրը, հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի հետագա ամրապնդմանը, ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: