AM
18 Փետրվար 2011 - 09:13 AMT

Արա Նռանյան. Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին կարող է ապահովել Հայաստանի մասնակցությունը ՍԾՏՀ օղակաձև ավտոմայրուղու նախագծին

Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, որը Մեղրին կկապի Վրաստանի հետ, կարող է ապահովել Հայաստանի մասնակցությունը ՍԾՏՀ օղակաձև ավտոմայրուղու նախագծին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արա Նռանյանը: «Թեև այն ՍԾՏՀ օղակաձև մայրուղու մաս չի հանդիսանա, այնուամենայնիվ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը կարելի է դիտարկել այդ նախագծի շրջանակներում»,-ասել է նա:

Ըստ Նռանյանի, Սև ծովի շուրջ օղակաձև ավտոմայրուղու շինարարության մասին համաձայնագիրը նախատեսում է ոչ թե նոր ավտոմայրուղու կառուցում, այլ առկա ճանապարհների ընդլայնում, դրանց թողունակության ավելցում և կապը նրանց միջև»,-ասել է նա:

Ըստ Նռանյանի, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին կարող է մեծ դերակատարություն ունենալ բեռնափոխադրումների ծավալի ավելացման առումով: Նա նշել է, որ Իրանում ու Թուրքիայում ավտոբեռնափոխադրումները կազմում են բեռնափոխադրումների զգալի մասը, մասնավորապես, Թուրքիայում այդ ցուցանիշը մոտ 90 տոկոս է: