AM
18 Փետրվար 2011 - 11:58 AMT

Հայաստանի խոշոր հարկ վճարողները 2010թ. ավարտին սկսել են ավելի շատ ներկրել

Հայաստանի խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները 2010 թվականի դեկտեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 23.2 %-ով և կազմել 78.7 մլրդ դրամ: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ. դեկտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները» վերլուծությունում: Մոնիտորինգն անցկացվել է Հայաստանի 343 հարկ վճարողների շրջանում: Ընդ որում, հարկ է նշել, որ ներմուծման ծավալները աճել են 121 կազմակերպությունների մոտ շուրջ 29.8 մլրդ դրամով և նվազել` 81-ի մոտ համապատասխանաբար 14.7 մլրդ դրամով:

2010թ. դեկտեմբերին Հայաստանի խոշոր հարկ վճարողների արտահանման ծավալները կազմել է 27.5 մլրդ դրամ 2009-ի նույն ամսվա 19.7 մլրդ դրամի փոխարեն, ինչն ավել է 7.8 մլրդ դրամով: