Հայաստանի պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2010թ.-ի դեկտեմբերին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 14.7 մլրդ. դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված կազմակերպությունների կողմից 2010թ. դեկտեմբեր ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 42.4%–ը: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ. դեկտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները» վերլուծությունում: Մոնիտորինգն անցկացվել է Հայաստանի 343 հարկ վճարողների շրջանում:
2011թ. հունվարի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 69.1 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 44.2 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 8.1 մլրդ դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ 2010թ.-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձի ձևակերպում է կատարվել 4051.4 մլն դրամի չափով:






