Խարկովում բացվել է «Արմավիայի» ներկայացուցչությունը: Ինչպես ասվոմ է Խարկովի «Հայ ազգային համայնքի» պաշտոնական կայքում, դա հնարավորություն է տալիս տոմսեր ձեռք բերել առանց հերթերի ու հավելավճարի: «Արմավիա» ընկերության գրասենյակը գտնվում է քաղաքի կենտրոնում:
Տոմսեր ձեռք բերելուց բացի, բոլոր ցանկացողները հնարավորություն կստանան նամակներ և ծանրոցներ ուղարկել հայրենիք:






