AM
21 Փետրվար 2011 - 13:56 AMT

Բակո Սահակյանը բարձր է գնահատել ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի առաջարկներն Արցախի գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի գիտական խորհրդի նախագահ Աբել Աղանբեկյանին և նույն դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ Ռադիկ Վանունցին:

Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպմանը, որին մասնակցում էին գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը և տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, քննարկվել են հանրապետության ագրոարդյունաբերական համակարգի զարգացման հետ կապված հարցեր:

Նախագահը կարևորել է անվանի գիտնականի կողմից ներկայացված առաջարկությունները` այն համարելով պահանջված ու անհրաժեշտ հանրապետության գյուղատնտեսության զարգացման համար: