«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2011» տասներորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը տեղի կունենա ապրիլի 1-3 Երևանում:
Ինչպես հաղորդում է LOGOS EXPO Center ցուցահանդեսի կազմակերպչի մամլո ծառայությունը, ցուցահանդեսի նպատակն է բժշական ապրանքի և ծառայությունների մատուցումը, ինչպես նաև բժշկական ոլորտի ներկայացուցիչների համար նոր գործարար կապերի հաստատումը:
Ցուցահանդեսի մասնակիցներն են խոշոր բժշկական կենտրոնները, դեղագործական ընկերությունները, բժշկական սարքավորումների` ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան արտադրողներն ու մատակարարները:
Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են պրոֆիլակտիկ և կլինիկական բժշկությունը, ատամնաբուժությունը, դեղագործությունը, դիագնոստիկան, մայրությունն ու մանկությունը, բժշկական և լաբորատոր սարքավորումները, հիգիենան, բուժիչ հանքային ջրերը:
Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետության դասեր, տեսագրությունների ցուցադրություններ, բուժիչ և կոսմետիկ պրոցեդուրաներ, դեմքի և մարմնի մաշկի խնամքի ծրագիր, կլոր սեղաններ, սեմինարներ:
Ցուցահանդեսը կազմակերպել են LOGOS EXPO Center-ն ու Հայաստանի առողջապահության նախարարությունը:






