AM
22 Փետրվար 2011 - 10:15 AMT

Տիգրան Դավթյան. Արտահանումը հայկական տնտեսության գերակայությունն է

Արտահանումը, մասնավորապես, արդյունաբերության ոլորտում պետք է դառնա հայկական տնտեսության գերակայությունը` հաշվի առնելով ոչ մեծ ներքին շուկան: Այդ մասին փետրվարի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության կոլեգիայի առաջին համատեղ նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Կառավարության պլաններում առաջնային է համարվում արդյունաբերության զարգացումը, որը կողնորոշված է դեպի արտահանում»,- ընդգծել է նա:

Տիգրան Դավթյանը հավելել է, որ արտահանման զարգացմանն ուղղված կառավարության ռազմավարության ձևավորման համար նախարարությունը պլանավորում է կանոնավոր հանդիպումներ գործարար շրջանների ներկայացուցիչների հետ, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կոլեգիայի համատեղ նիստեր տեղի են ունենալու Առևտրաարդյունաբերական պալատի և Զարգացման հայկական գործակալության հետ:

Նախարարը նաև հաղորդել է, որ Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը, ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը և Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը ներառված են էկոնոմիկայի նախարարության կոլեգիայի կազմի մեջ: