AM
23 Փետրվար 2011 - 13:02 AMT

«Աշտարակ կաթ» ընկերությունը չի բացառում կաթնամթերքի գների բարձրացումը

«Աշտարակ կաթ» ընկերությունը հայտնում է, որ իր արտադրատեսականու համար ընկերությունն առայժմ ոչ մի գնային փոփոխություն չի իրականացրել: Միևնույն ժամանակ` հաշվի առնելով հումքի շուկայում արձանագրված զգալի գնաճը, «Աշտարակ կաթ» ընկերությունում կատարվում են մանրակրկիտ հաշվարկներ, որից հետո չի բացառվում որոշ ապրանքների գնային փոփոխություն:

Ամեն դեպքում, «Աշտարակ կաթ» ընկերությունը հավաստիացնում է, որ ընկերությունն իր բոլոր գործողություններում, հնարավորինս հաշվի կառնի սպառողի շահերը:

Վերջին օրերին հայկական շուկայում արձանագրվել են «Մարիաննա» և «Անի» ընկերությունների կաթնամթերքի թանկացումներ: Մասնավորապես, 30 դրամով թանկացել է այդ ընկերությունների թթվասերը (210 դրամ նախկին 180 դրամի փոխարեն) և կաթը (380 դրամ նախկին 350 դրամի փոխարեն):