AM
24 Փետրվար 2011 - 05:29 AMT

2011 թվականի հունվարին Հայաստանից սկսել են ավելի շատ մեկնել, բայց և ավելի շատ ժամանել

2011 թվականի հունվարին «Զվարթնոց» օդանավակայանով 109 055 ուղևոր է փոխադրվել` 2010 թվականի նույն ժամանակահատվածում 87 730-ի դիմաց, հաղորդում է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո ծառայությունը: Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 52 270 մարդ` նախորդ տարվա 40 680-ի դիմաց, իսկ մեկնել է 56 785 մարդ` 2010 թվականի 47 050-ի դիմաց:

Ընդ որում, 2011 թվականի հունվարին «Զվարթնոց» օդանավակայանով 434 տոննա բեռ է տեղափոխվել` նախորդ տարվա 414 տոննա ցուցանիշի դիմաց: Մասնավորապես, ներկրվել է 284 տոննա բեռ` 2010 թվականի 309 տոննայի դիմաց և արտահանվել է 150 տոննա` նախորդ տարվա 105 տոննայի դիմաց:

2011 թվականի հունվարին «Զվարթնոց» օդանավակայանում կայացած մեկնումների և ժամանումների ընդհանուր թիվը կազմել է 696` 2010 թվականի 642-ի դիմաց: