AM
25 February 2011 - 07:49 AMT

Հայաստանի բուժաշխատողների համար բացվել է կարիերայի կենտրոն www.doctorsjob.am հասցեով

Երևանի պետական բժշկական համալսարանը բացել է Կարիերայի կենտրոն բուժաշխատողների համարwww.doctorsjob.am հասցեով: Կայքը մշակվել է USAID/CAPS-ի «Մրցունակ մասնավոր հատվածը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Կայքում առկա է տեղեկատվություն թափուր աշխատատեղերի, բժշկական համալսարանի դեղագործ շրջանավարտների համար վերապատրաստման հնարավորությունների, դեղագործական ընկերությունների և գործատուների մասին: Կայքում արդեն գրանցվել է 20 ընկերություն, ներկայացվել` 13 ռեզյումե և 28 թափուր տեղ: Եռալեզու կայքը հարմարեցված է սմարթֆոնների միջոցով այցելելու համար: