Հայաստանում առկա գնագոյացումը կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն անընդունելի է համարում: Նա օրինակ է բերել Հայաստան մատակարարվող բնական գազը , որը սահմանին արժի 180 դոլար, իսկ սպառողի համար այդ գինը կազմում է 350-360 դոլար: «Եթե 180 դոլարին ավելացնեին գոնե 20 տոկոս, ապա դա կհանգեցներ «դոմինոյի ազդեցության»` թույլ տալով զսպել այլ գները»,- ասել է նա:
Միաժամանակ, նա նշում է ԱԱՀ կիրառելու անհրաժեշտությունը, որի հաշվին Հայաստանի տարածքում սպասարկվելու է ողջ ենթակառուցվածքը, այլ ոչ թե ½ չափով հարկադրումը:






