AM
26 Փետրվար 2011 - 12:17 AMT

Հայաստանի կառավարությունը մտադիր է վերահսկել առաջին անհրաժեշտության ապրանքը

Գների բարձրացման հարցը պետք է դիտարկել համալիր կերպով և այդ հարցով զբաղվելու համար պետության ներկայացուցիչների, արտադրողների ու սպառողների մասնակցությամբ հատուկ խմբեր ստեղծել: Այդ մասին փետրվարի 26-ին Ծաղկաձոր հանգստավայրում «Կամուրջ 2011» միջազգային տնտեսական ֆորումի բացումից հետո լրագրողներին է հայտնել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով, այս նպատակով կախված ապրանքի անունից հետազոտություններ են անցկացվում` սկսած ապրանքի արտադրությունից մինչև սպառում: Այնուհետև առաջարկվում է կախված առաջին անհրաժեշտության ապրանքատեսակից խմբեր ձևավորել, որոնք համաձայնեցման գործառույթ կունենան, և այդ խմբերում կլինեն ինչպես պետության ներկայացուցիչների, այնպես էլ արտադրողներ և սպառողներ, որոնք պետք է համաձայնության գան ռեժիմի հարցում, որը պետք է գործի արտադրությունից մինչև սպառում ողջ շղթայում, և հետագայում այդ համաձայնեցված ընթացակարգերը կպահպանվեն: «Մենք նման գործընթացներ ենք նախաձեռնում հիմնական և առաջին անհրաժեշտության ապրանքի առնչությամբ, որն առաջին հերթին է մտահոգում մեր քաղաքացիներին»,- ընդգծել է ՀՀ վարչապետը: