AM
26 February 2011 - 13:53 AMT

Հայաստան ներկրված կապի սարքերի թիվը 2009-ի համեմատ աճել է 2,3 անգամ

2010 թվականին Հայաստանի Մաքսային ծառայության տվյալներով, հեռախոսների և տվյալների փոխանցման այլ միջոցների ներկրումը 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում առավելագույն մաքսային գինն ունեցող ապրանքի ներկրման ցուցակում: Ծառայության տվյալներով, 2010 թվականին Հայաստան է ներկրվել ավելի քան 1 մլն կապի սարք` ավելի քան 81 մլն դոլարի ընդհանուր մաքսային գնով:

Այսպիսով, ներկրված կապի սարքերի թիվը 2009-ի համեմատ աճել է 2,3 անգամ, իսկ մաքսային գինը` ավելի քան 1,14 անգամ: Դրա հետ մեկտեղ 1,6 անգամ նվազել է ներկրվող համակարգիչների ու համակարգային բլոկերի թիվը, որը կազմել է 578 հազար, սակայն 1,5 անգամ աճել է դրանք մաքսային գինը` $47 մլն 726 հազար: Բացի դրանից, արտահանված հեռախոսների և տվյալների փոխանցման այլ միջոցների քանակը 2010 թվականին աճել է 160 անգամ` նախորդ տարվա համեմատ և կազմել 108 մլն նմուշ: Ընդ որում, դրանց ընդհանուր մաքսային արժեքն աճել է ավելի քան 1,4 անգամ` կազմելով $2 մլն 450 հազար: