AM
28 Փետրվար 2011 - 08:43 AMT

Ադրբեջանական հայերը մտադիր են միավորվել մեկ կառույցի մեջ

Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի է ունեցել Ադրբեջանի հայերի ապագա համագումարի կազմակերպված նիստը: Ինչպես լրագրողներին հայտարարել է ապագա համագումարի կազմկոմիտեի անդամ Ռոման Գուլբանդյանը, այսօրվա նիստի նպատակն է ապագա համագումարի կազմակերպումը, որին մասնակցում են շուրջ 30 կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են Ադրբեջանի հայերի շահերը:

Նա նշել է, որ նրանց նպատակն է նոր սուբյեկտի ստեղծումը, որը ներկայացնելու է Ադրբեջանի հայերի շահերը բոլոր միջազգային ատյաններում: Նա նաև նշել է, որ կազմակերպության նպատակն է հասնել Ադրբեջանում հայոց ցեղասպանության ճանաչմանը, պահանջել փոխհատուցել Ադրբեջանի հայ փախստականներին, ինչպես նաև մասնակցել բանակցային գործընթացին:

Դրա հետ կապված` նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երբեմն հանդիպում են ադրբեջանցի փախստականների հետ, բայց, չգիտես ինչու, մոռանում են հարյուր հազարավոր հայ փախստականների մասին: Նա նաև հիշեցրել է, որ ներկա Ադրբեջանն Ադրբեջանական Ժողովրդավարական Հանրապետության իրավահաջորդն է, որում օրենքով ճանաչվել է, որ պետականաստեղծ ժողովուրդներից է նաև հայությունը: