AM
1 Մարտ 2011 - 05:29 AMT

Արամ Մանուկյանը չի բացառում ժողովրդական ելույթների դեպքում իշխանությունների կողմից ուժի կիրառումը

Ընդդիմադիր Հայկական Համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը չի բացառում 2008 թվականի մարտի դեպքերի կրկնությամբ ցուցարարների դեմ իշխանությունների կողմից ուժի կիրառումը: Այդ մասին նա հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում: «Բնականաբար իշխանությունները պատրաստ են, ընդ որում նրանք արդեն ակնարկում են և ուզում ժողովրդին վախեցնել հնարավոր արյունահեղությամբ»,- ասել է Մանուկյանը:

Ընդ որում, նա նշել է, որ մի քանի պատճառներ կան, որոնք կարող են խանգարել դրան, մասնավորապես միջազգային հանրության արձագանքը: Նրա կարծիքով, միջազգային հանրությունն այս անգամ արյունահեղություն թույլ չի տա հայկական իշխանությունների կողմից: Նրա խոսքով, մյուս կարևոր գործոնը ցուցարարների քանակն է: «Ժողովրդի քանակը որոշում է իշխանության համարձակության աստիճանը: Երբ մեծ ամբոխ է հավաքվում, իշխանությունը զուսպ է դառնում»,- հայտնել է նա: