AM
1 Մարտ 2011 - 08:14 AMT

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Երկրորդ արցախյան պատերազմն անխուսափելի է

«Երկրորդ արցախյան պատերազմն անխուսափելի է, վաղ թե ուշ այն տեղի կունենա»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքերով, պատերազմի կանխարգելման համար միակ պայմանը կարող են լինել բնական և հզոր սահմանները: Այպիսի սահմաններ են Քուռ և Արաքս գետերը: Հրանտ Մելիք-Շահնազարյանը նաև նշել է, որ ազատագևված հողերի հարցում զիջումներն անթույլատրելի են: «Ադրբեջանցիներին դատապարտելը և նրանց ագրեսորներ ճանաչելը նրանց համար կդառնա ևս մեկ «զսպաշապիկ»,- հայտարարել է հայ քաղաքագետը:

Նա նաև նշել է, որ անթույլատրելի է ազատագրված հայկական տարածքներն Ադրբեջանին հանձնելը: «Տարածքների հանձնումն առանց պատերազմի հանցագործություն է»,- ասել է նա: