AM
1 Մարտ 2011 - 10:23 AMT

CeBIT 2011-ին կմասնակցի 2 հայկական ընկերություն

CeBIT ցուցահանդեսին տարբեր տարիներին Հայաստանից մասնակցել են Bi Line, E-Soft, Instigate, L-Soft, Smart Systems, Sourcio, Memcosoft, AHTC, Fluger, AIT Systems, Softmaster, EIF, E-Dram, Synergy, Armenian Software, և այլ ընկերությունները:

Cebit 2011-ին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը՝ համագործակցելով իր գործընկերների հետ, աջակցում է հայկական պատվիրակության մեջ մտած ընկերությունների մասնակցությանը CeBIT 2011-ին։ Այս մասին ԻՏՁՄ-ն հայտնել էր մոտ 2 ամիս առաջ։

Ասօր ԻՏՁՄ տնօրեն Վահան Հովսեփյանը տեղեկացրեց, որ որոշ հանգամանքների պատճառով այս տարի կասեցվում է ԻՏՁՄ կողմից կազմակերպվող և համակարգվող հայկական ՏՀՏ պատվիրակությունների այցը CeBIT ցուցահանդես. «Մոտ 18 կազմակերպություն դիմել էր մեզ Cebit 2011-ին մասնակցելու համար։ Cebit-ին մասնակցությանը նախապատրաստվելու համար և՜ մասնավոր ընկերություններին և՜ համակարգող հանդիսացող ԻՏՁՄ-ին ժամանակ էր հարկավոր, ինչը հնարավոր չէր ապահովել այս տարի։ Ուստի համաձայնություն է ձեռք բերվել պետական աջակցությունները տեղափոխել մյուս տարի՝ Հայաստանը ըստ պատշաճի ներկայացնելու համար»։

Ինչպես հայտնեց Վահան Հովսեփյանը Cebit 2011-ին Հայկական ընկերություններից իրենց միջոցներով մասնակցելու են Lime Tech-ը և Nork Information-Analytical Center-ը։

CeBIT 2011 ցուցահանդեսը իր մեջ ներառում հետևյալ 4 ուղղությունները.

1. CeBIT Pro-Պրոֆեսիոնալ և իննովացիոն ՏՀՏ լուծումներ Բիզնեսի բոլոր

2. CeBIT Lab-Research and Development for Innovative ICT` Ապագան սկսվում է այսօր հատվածների համար, այդ թվում.

3. CeBIT Life-ՏՀՏ Լուծումներ սպառողների համար

4. CeBIT Gov-ՏՀՏ Լուծումներ հանրային և պետական հատվածի համար

CeBIT 2011-ին աշխարհի թվային տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ներկայացուցիչները (Microsoft, Telefonica Europe, Ford Motor Company, Capgemini, IBM, Intel, Google, Eset, Deutsche Post, Kaspersky Lab, Fujitsu, Mozilla, Geocoachinc, Dell, Yahoo, Opera, XING, Lockergnome, Yelp, Paypal, Qype) ղեկավարները կներկայացնեն ՏՀՏ ոլորտի զարգացման հեռանկարները և նորագույն տեխնոլոգիական լուծումները: