Երևանում մարտի 2-ին մեկնարկել է սեմինար` նվիրված գյուղատնտեսական հաշվառմանը: Իր ողջույնի խոսքում Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ հաշվառման նպատակն է վիճակագրական տվյալների հավաքագրումը գյուղատնտեսությամբ զբաղվող սուբյեկտների միասնական ռեգիստրի ստեղծման համար:
Սեմինարի ժամանակ նշել է, որ այս հաշվառումը կարևոր է նրանով, որ գյուղատնտեսության ոլորտը տնտեսության կարևորագույն ոլորտներից է, ՀՆԱ-ում նոր արժեքի ստեղծմանը բաժինը գնահատվում է 16-20 տոկոս:
Սեմինարի ընթացքում իր փորձով կիսվել է Ռուսաստանի Պետական վիճակագրական ծառայության ղեկավարի տեղակալ Կոնստանտին Լայկովը: Իր զեկույցում նա նշել է, որ պետական ագրարային քաղաքականության ձևավորման համար անհրաժեշտ է լիարժեք վիճակագրություն ունենալ գյուղատնտեսության ոլորտում, որը կարևոր է ինչպես հումքի և գյուղատնտեսական արտադրանքի շուկայի, աշխատանքի և զբաղվածության շուկայի կարգավորման, այնպես էլ ժողովրդագրական և ներգաղթային քաղաքականության, բյուջեի պլանավորման և բիզնես վարելու համար:
Նրա խոսքերով, գյուղատնտեսական հաշվառում պետք է անցկացնել 5 տարին մեկ անգամ, սակայն ռուսական օրենսդրության համաձայն, միջոցների անվաբարար լինելու պատճառով հաշվառումն անցկացվում է 10 տարին մեկ անգամ:
Գյուղատնտեսական հաշվառաման մասին օրենքն ընդունվել է 2008-ին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, գյուղնախարարության մասնակցությամբ ՄԱԿ մասնագետների աջակցությամբ:






