Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը մարտի 2-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի տրանսպորտի և կապի բաժնի տնօրեն Հոնգ Վանգին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, ներկայիս վիճակը, հետագա անելիքները, ինչպես նաև ծրագրի երկրորդ փուլի` Տրանշ 2-ի հետ կապված կազմակերպչական հարցեր:
Նախարար Մանուկ Վարդանյանը մանրամասն ներկայացրել է նաև ծրագրին առնչվող մի շարք կարևոր հարցեր, այդ թվում նոր կառուցվող ճանապարհին հարակից գույքի օտարման հարցը:
Հոնգ Վանգը նշել է, որ բանկը պատրաստ է քննարկել նախարարության կողմից ներկայացրած ցանկացած առաջարկություն, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը:






