AM
4 Մարտ 2011 - 08:44 AMT

«Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբն» առաջարկում է Ռուսաստանի հետ դրամական փոխանցումների հեշտացված համակարգ

Ռուսական «Գազպրոմբանկը» և Հայաստանում նրա դուստր ընկերություն «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբը» սկսել են Ռուսաստանի և Հայաստանի միջև դրամական փոխանցումներ իրականացնել առանց հաշվի բացելու MasterCard համակարգի միջազգային պլաստիկ քարտերի միջոցով:

Փոխանցումներն առայժմ իրականանում են միայն ռուսական ռուբլով: Հայաստանի տարածքում փոխանցումները տրվում են դրամով: Ռուսաստանի և Հայաստանի միջև բանկի ֆիզիկական անձանց փոխանցումների ընդհանուր ծավալը 2010-ին կազմել է 6.298 մլրդ դրամ, իսկ իրականավցող փոխանցումների քանակը` 26 188: Ակնկալվում է, որ նոր ծառայության ներմուծմամբ 2011-ին Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխացումների ծավալները կավելանան 5-10 տոկոսով: