Մարտի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,1 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 367.59 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 367.75 դրամ:
Մարտի 1-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 367.53 դրամ` մարտի 3-ի համեմատ նվազելով 0.29 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 513.15 դրամ է` ավելանալով 3.46 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.02 կետով` կազմելով 13.03 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:






