«Սոչիում նախագահների հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության հարցերով ԵԱՀԿ ՄԽ համանախագների համախմբված ճնշման արդյունք է: Ընդ որում, ԱՄՆ և Ֆրանսիայի կողմից Ռուսաստանին տրվել է քարտ բլանշ»,- Երևանում լրագրողներին հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, դիպուկահարներին շփման գծից հեռացնելը մոտ ժամանակները հազիվ թե հնարավոր լինի, բայց խնդիրը լուծելու մտադրություն կա:
«Ադրբեջանը շանտաժի քաղաքական պահանջ ունի և այն, ինչ տեղի է ունենում սահմանին` այդ պահանջի մաս է: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության լուծման ժամկետներին, ապա զարգացման տրամաբանությունը ցույց է տալիս, որ դրանք դեռ շատ հեռու են: Հայաստանին ձեռնտու չեն Ադրբեջանի զիջումները և ընդհակառակը»,- ասել է հայ քաղաքագետը:
Միաժամանակ, Իսկանդարյանը նշել է, որ գազի գինը և Սոչիի հայտարարությունը Հայաստանի արտաքին քաղաքականության տարրեր են, այլ ոչ թե ներքին: «Ռուսաստանն աշխատում է այն իշխանությունների հետ, որոնք տվյալ պահին ներկայացնում են Հայաստանը»,- ասել է նա:






