2011 թ. մարտի 14-ին Երևանի Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո: Հրանտ Դինքի կյանքն ու հայացքները կներկայացնեն «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը և ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Միջոցառման հյուրերն են թուրք մտավորական լրագրողներ Չենգիզ Ակթարը և Ալի Բայրամօղլուն:
Հուշ-երեկոյի ժամանակ կցուցադրվեն սփյուռքահայ լուսանկարիչ Մաքս Սվասլյանի` Հրանտ Դինքի հուղարկավորության ժամանակ կատարած բացառիկ լուսանկարները: Միջոցառմանը կմասնակցեն «Երկիր» միության «Վան» նախագծի երաժիշտները, որոնք կկատարեն Համշենի և Մալաթիայի մեղեդիներ: Միջոցառումն անցկացվում է 2011թ. մարտի 15-ին տեղի ունեցող «Հայոց ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» միջազգային գիտաժողովի շրջանակներում, ասվում է «Երկիր» միության մամլո հաղորդագրության մեջ: