Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Հայաստանի նախագահՌոբերտ Քոչարյանը մայիսի 30-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու քաղաքի 300-ամյակին նվիրված տոնակատարություններին: Ինչպես հաղորդել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը, առայժմ պարզ չէ` կկայանա՞ արդյոք Սանկտ Պետերբուրգում Հայաստանի – Ադրբեջանի նախագահների հանդիպումը ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: Մինչդեռ, Բաքվի ԶԼՄ-ների համաձայն, Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաք» կայցելի նաեւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, եւ բացառված չէ, որ այնտեղ տեղի կունենա նրա հանդիպումը Ռոբերտ Քոչարյանը հետ: