AM
10 Մարտ 2011 - 09:51 AMT

ԼԻԴԵՐ համակարգը նվազեցրել է դրամական փոխանցումների ծառայությունների սակագներն ԱՊՀ երկրների համար

«ԼԻԴԵՐ» դրամական փոխանցումների համակարգը հայտարարում է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների համար իր սակագների նվազեցման մասին 2 տոկոսից մինչև 1.5 տոկոս: Սակագների նվազեցումը կապված է 2010-ին դրամական փոխանցումների զգալի ավելացման և 2011-ին շուկայի վերաբերյալ դրական սպասումների, ինչպես նաև համակարգի գործընկերների ակտիվության հետ: Սպասվում է, որ այդ քայլը թույլ կտա ավելացնել փոխանցումների միջին գումարը15-20 տոկոսով:

«Դրամական փոխացումների ծառայությունների զարգացումը նպաստում է ֆինանսական կառույցների միջև առողջ մրցակցության զարգացմանը, և այդպիսով դրանք ավելի հասանելի է դարձնում»,- ասել է «ԼԻԴԵՐ» ՓԲԸ-ի տնօրինության խորհրդի նախագահ Օլգա Վիլկուլը:

Ինչպես նշվում է համակարգի մամլո հաղորդագրությունում, համակարգի աշխարհագրությունն ընդգրկում է ավելի քան 30 000 կետեր աշխարհի 28 երկրներում: ԼԻԴԵՐ համակարգի հետ աշխատում են 500 գործընկերներ Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս: