Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հիմնական խնդիրն այնպիսի միջավայրի ստեղծումն է, որը թույլ կտա երկրում հիմնավորապես ներմուծել կարևորագույն ոլորտներից մկեը`էներգաարդյունավետության ոլորտը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Վարդանյանը` ելույթ ունենալով մարտի 10-ին Երևանում բացված Էներգաարդյունավետություն-Էքսպո 2011 ցուցահանդեսի ժամանակ: Նրա խոսքերով, Հայաստանի էներգաարդյունավետության ոլորտում ակտիվ փոխազդեցություն է հաստատվում արտադրողների և սպառողների միջև, քանի որ այդ ոլորտը թափանցում է յուրաքանչյուր մարդու կենսագործունեության ոլորտ, տնտեսության բոլոր ճյուղեր: Դրա հետ կապված` նա կոչ է արել Հայաստանի բոլոր գերատեսչություններին միանալ երկրում էներգաարդյունավետության ներմուծման գործընթացին և պատշաճ աջակցություն ցուցաբերել:
Լևոն Վարդանյանն ընդգծել է, որ ոլորտը պետության կողմից հսկայական աջակցության կարիք ունի, սակայն Հայաստանի բյուջետային միջոցները դեռ թույլ չեն տալիս լուծել այդ հարցերը: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանը որոշակի արդյունքների կհասնի նվիրյալների աշխատանքի շնորհիվ:
Մարտի 10-ին Երևանում բացվել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից (IFC) կազմակերպված «Էներգաարդյունավետություն Էքսպո 2011» ցուցահանդեսը «Էքսպոմեդիա» ցուցահանդեսային կենտրոնի հետ համատեղ և Ավստրիայի ֆինանսների նախարարության ու Հայաստանի էներգետիկայի նախարարության աջակցությամբ:






