AM
10 Մարտ 2011 - 11:33 AMT

Միայն հունվար ամսին արտասահմանից Հայաստան փոխանցումների ծավալը կազմել է 86.7 մլն դոլար

2011-ի հունվարին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձինք ստացել են 86.7 մլն դոլար: Ինչպես ասվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատուի մեջ, այդ ցուցանիշն ավելացել է 2010-ի նույն շրջանի համեմատ 22.7 տոկոսով կամ 16 մլն դոլարով:

Բացի դրանից, հաշվետու շրջանում Հայաստանից արտասահման փոխանցումների ծավալն ավելացել է 16 տոկոսով` կազմելով 42.6 մլն դոլար 2010-ի հունվարի 36.7 մլն դոլարի փոխարեն: Փոխանցումների մաքուր հոսքը հունվարին ավելացել է 29.9 տոկոսով և կազմել 44 մլն դոլար` 2010-ի հունվարի 34 մլն դոլարի փոխարեն:

Ընդ որում, փոխանցումների ամենամեծ ծավալն իրականացվել է Ռուսաստանից` 49.5 մլն դոլար, այնուհետև Ղազախստանից` 9.46 մլն դոլար, Գերմանիայից` 2.77 մլն դոլար: