AM
11 Մարտ 2011 - 12:55 AMT

Մարտի 11-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 368.10 դրամ

Մարտի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,5 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 368 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 368 դրամ:

Մարտի 11-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 368.10 դրամ` մարտի 10-ի համեմատ ավելանալով 0.11 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 507.76 դրամ է` նվազելով 1.35 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.09 կետով` կազմելով 12.83 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: