Մարտի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Ծաղկաձորում ընթացող «Գյուղատնտեսության զարգացման ծրագրերն ու խնդիրները» թեմայով խորհրդաժողովին: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net- թղթակիցը, խորհրդաժողովին մասնակցում են գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ ԱԺ գյուղատնտեսության ու բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, գյուղատնտեսության ոլորոտում գործող հանրային խորհրդների ու միությունների, գյուղնախարարության ու մարզպետարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀԲ-ից, FAO, «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ-Հայաստան»-ից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, ԱՄՆ գյուղդեպարտամենտից և այլ կազմակերպություններից:
Մինչ նախագահի հետ քննարկումը, տեղի կունենան մասնագիտական նիստեր հետևյալ թեմաներով՝ «Աջակցություն գյուղատնտեսությանը», «Պտղաբուծության ու սերմնաբուծության զարգացումը», «Տոհմային անասնաբուծության զարգացումը» և այլ թեմաներ: Քննարկումների արդյունքները կընդգրկվեն գյուղնախարարի զեկույցում և կներկայացվեն նախագահին:






