2011 թվականի մարտի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 614 310 բաժանորդ: Ընթացիկ տարվա փետրվար ամսին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 717-ով, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:
ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2011 թվականի մարտի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում և առանձնատներում տեղադրվել են 518 755 ազդանշանային սարքեր և անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 109 89-ը՝ 2011-ի փետրվար ամսին:






