AM
15 Մարտ 2011 - 07:31 AMT

ՀԲ-ն և ԶԵԲ-ը կհամագործակցեն ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամի նախագծերի ոլորտում

Համաշխարհային բանկը և Զարգացման եվրասիական բանկը ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր, որը որոշում է կողմերի փոխզադեցության ձևերը ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամի նախագծերում:

ՀԲ-ն ցուցաբերելու է խորհրդատվական ծառայություններ ինչպես ներդրումային-նախագծային գործունեության, այնպես էլ տարածաշրջանի երկրներում միկրոտնտեսական գործընթացների կանխատեսման ոլորտում, հաղորդում է ԶԵԲ պաշտոնական կայքը:

«ՀԲ-ն զարգացման առաջատար գլոբալ ինստիտուտ է, որը փորձ է կուտակել անցումային տնտեսությամբ երկրներում բարեփոխումների և ինստիտուցիոնալ զարգացման աջակցության գործում: Այդ համաձայնագրի իրագործումը թույլ է տալու ԶԵԲ-ին այդ առաջատար փորձը կիրառել ԶԵԲ և ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամի անդամ-երկրների տնտեսության խթանման ավելի գործուն և հզոր հակաժգնաժամային միջոցներ ստեղծելու համար»,- ասել է ԶԵԲ կառավարման նախագահ Իգոր Ֆինոգենովը:

ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամը ստեղծելու մասին պայմանագիրը կնքվել է Մոսկվայում 2009-ի հունիսի 9-ին և ստորագրվել 6 երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Բելառուսի և Ուզբեկստանի կողմից Հայաստանի մասնակցությամբ: