AM
15 Մարտ 2011 - 13:13 AMT

«Արմավիայում» դեռևս պատրաստ չեն մեկնաբանել, թե ինչ է պատահել Երևան-Մոսկվա չվերթի հետ

Պարտքերի պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում չի սպասարկվել «Արմավիա» ավիաընկերության Երևանից Մոսկվա մեկնող 512-րդ չվերթը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ մոտակա ժամերի ընթացքում օդանավակայանի և ավիաընկերության ղեկավարությունները համաձայնության կգան և կկարգավորեն ստեղծված իրավիճակը:

«Արմավիա» ավիաընկերությունում դեռևս պատրաստ չեն մեկնաբանել, բայց խոստանում են այդ հարցի վերաբերյալ հրապարակային հայտարարություն տարածել: