AM
18 Մարտ 2011 - 08:39 AMT

ԵԱՀԿ գործող նախագահը ցավակցություն է հայտնել Ղարաբաղում զինվորի մահվան առիթով

ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳՆ ղեկավար Աուդրոնյուս Աժուբալիսը ցավակցություն է հայտնել հայ զինծառայողի մահվան առիթով, որը սպանվել էր մարտի 17-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում: Երևանում գտնվող Աժուբալիսը, ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդես գալով համատեղ մամլո ասուլիսում, հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն կրկին կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին հավատարիմ մնալ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին և դուրս բերել դիպուկահարներին առաջնային գծից:

«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով, իսկ դրա համար անհրաժեշտ է մեղմացնել սահմանի լարվածությունը: Եթե մենք ցանկանում ենք խաղաղ լուծում, ապա չենq կարող խոսել` զենքը վեր պահած: Անհրաժեշտ է սկսել փոքր քայլերից` դիպուկահարներին հեռացնելուց, շփման գծում շուջօրյա դիտարկումներ անցկացնելուց»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը: