Էյչ-Էս-Բի-Սի-ն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 15 տարի առաջ` 1996 թվականի մարտի 16-ին, և այսօր ծառայություններ է մատուցում ավելի քան 40,000 հաճախորդների` Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Ինչպես հաղորդել է բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանը, «Տարեդարձը նշելու առիթով սույն թվականի մարտի 16-ը բանկը հայտարարել էր անվճար բանկային օր` հաճախորդներին ընձեռելով իր հիմնական ծառայություններից անվճար օգտվելու մեկօրյա հնարավորություն»:
Դրա հետ կապված` Իրինա Սեյլանյանը հավելել է, որ տարեդարձի շրջանակներում 2011-ի ընթացքում բանկի հաճախորդներին սպասվում են հետաքրքիր անակնկալներ, բացի դրանից վերանայվել են բանկային ծառայությունների տրամադրման որոշ պայմաններ, որոնք կիրառվելու են ընթացիկ տարվա ապրիլին:
Իրինա Սեյլանյանը հաղորդել է, որ մեծ միջոցառում է նախատեսված ընթացիկ տարվա մայիսին, և այդ նպատակով Հայաստան են ժամանելու HSBC խմբի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև «HSBC բանկ Հայաստանի» առաջին ղեկավար Դևիդ Բադը:






