AM
18 Մարտ 2011 - 13:24 AMT

«ԱրմենՏելը» գործարկում է «Շրջապատ» նոր կանխավճարային սակագնային փաթեթը

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Շրջապատ» նոր կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին: Սակագնային փաթեթը թույլ է տալիս բաժանորդին Beeline բջջային ցանցի ներսում խոսակցության երկրորդ րոպեից հետո շփվել անվճար: Ելքային զանգի առաջին 2 րոպեները հաշվարկվում է 19.99 դրամ/րոպե սակագնով, իսկ հաջորդող րոպեները` 0 դրամ/րոպե:

«Նոր սակագնային փաթեթն ավելի հարմար է այն մարդկանց համար, ովքեր սիրում են երկար խոսել: Հաճախորդը կարող է չմտածել խոսակցության տևողության մասին, քանի որ նա վճարում է միայն առաջին երկու րոպեի համար., – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Շրջապատ» ՍՓ ելքային զանգի մեկ րոպեի արժեքը դեպի Beeline ֆիքսված ցանց և ՀՀ այլ բջջային օպերատորների ցանցեր կազմում է 29.99 դրամ: Ելքային SMS հաղորդագրության արժեքը դեպի Beeline բջջային ցանց կազմում է 9 դրամ, իսկ դեպի այլ բջջային ցանցեր, այդ թվում միջազգային` 20 դրամ: GPRS-Internet ուղարկած/ստացած տվյալների 1 ՄԲ արժեքը կազմում է 29 դրամ: Beeline սակագնային փաթեթների հաճախորդները կարող են անցում կատարել «Շրջապատ» ՍՓ-ին` պահպանելով հեռախոսահամարը: Անցման արժեքը 500 դրամ է, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: