AM
24 Մարտ 2011 - 10:54 AMT

Հայաստանի խորհրդարանի խոսնակը հորդորում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը

Հայաստանի ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը չի բացառել, որ կարող է այցելել ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին: Մարտի 24-ին կայացած ճեպազրույցում խորհրդարանի խոսնակը հորդորել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը և վերադառնալ խորհրդարան: «Րաֆֆի Հովհաննիսյանը մեր գործընկերն է, խորհրդարանի պատգամավոր է, այնպես որ պատգամավորները ցանկացած պահի կարող են այցելել նրան»,-ասել է Աբրահամյանը՝ նշելով, որ ճիշտ կլինի, եթե «Ժառանգության» անդամները դադարեցնեն բոյկոտը և վերադառնան խորհրդարանական աշխատանքին:

Մարտի 21-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը կոչ արեց պատգամավորներին ու խմբակցությունների ղեկավարներին քննարկել Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելու հարցը, որն արդեն 9-րդ օրն է հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: