Մարտի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5 950 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 367.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 367.50 դրամ:
Միաժամանակ, մարտի 24-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 367.97 դրամ` մարտի 23-ի համեմատ կրճատվելով 0.81 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 519.90 դրամ` կրճատվելով 3.29 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12.98 դրամ` կրճատվելով 0.07 կետով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը:






