AM
25 Մարտ 2011 - 07:54 AMT

«Առէկսիմբանկ` Գազպրոմաբանկի խումբ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը 2010-ին աճել է 140 տոկոսով

2010-ին «Առէկսիմբանկ` Գազպրոմաբանկի խումբ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելն ավելացել է 140 տոկոսով, ընդ որում ինչպես կորպորատիվ վարկավորման գծով (231.2 տոկոս աճ կամ 104 մլն դոլար), այնպես էլ մանրածախ վարկավորման (25 տոկոս աճ կամ 31.1 մլն դոլար)` կազմելով շուրջ 135 մլն դոլար: «Անցյալ տարվա համեմատ պորտֆելի պարտքի պրոբլեմային տեսակարար կշիռը նվազել է 1.95 տոկոսից մինչև 1.13 տոկոս»,- ասվում է բանկի մամլո հաղորդագրությունում:

«Առէկսիմբանկ` Գազպրոմաբանկի խումբ» ՓԲԸ-ի եռակողմ Զարգացման ռազմավարության համաձայն 2011-ին վարկերի ընդհանուր պորտֆելը նախատեսվում է ավելացնել 50 տոկոսով` հասցնելով 73.5 մլրդ դրամ կամ շուրջ 200 մլն դոլար: