AM
25 Մարտ 2011 - 13:11 AMT

ՎՏԲ-Հայաստան Բանկը և BFC ընկերությունը հաջողությամբ ավարտում են համագործակցությունը միկրովարկավորման ոլորտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Business & Finance Consulting (BFC) ընկերությունը հաջողությամբ ավարտեցին երկու տարվա համագործակցությունը: ՎՏԲ-Հայաստան Բանկում միկրովարկավորման ծրագիրը նպաստեց փոքր բիզնեսի ֆինանսավորման շուկայում Բանկի առաջխաղացմանը: Ծրագիրն իրականացվում էր Զարգացման և Վերակառուցման Եվրոպական Բանկի հովանու ներքո և BFC ընկերության տեխնիկական աջակցությամբ:

Ծրագրի իրականացման ժամանակահատվածում` 2009թ. հունվարից 2011թ. փետրվար, տրամադրվել է 1 233 վարկ 13,6 մլն. դոլար գումարի չափով: 2009 թվականի համեմատությամբ (համատեղ ծրագրի սկիզբ) փոքր և միջին բիզնեսի վարկավորման վարկային պորտֆելը ավելացել է 10 անգամ (1000%):

«ՎՏԲ-Հայաստան Բանկի և BFC միջև համատեղ համագործակցությունը նպաստել է փոքր և միջին բիզնեսի վարկավորման տեխնոլոգիայի արագ և հաջող ներդրմանը»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:

BFC ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Միխաէլ Կորտենբուշի խոսքով, ունենալով ամենամեծ մասնաճյուղային ցանցը Հայաստանում` ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի հսկայական ներուժ փոքր և միջին բիզնեսի վարկավորման բնագավառում հետագա զարգացման համար: