AM
25 Մարտ 2011 - 13:44 AMT

ԼՂՀ նախագահը հաջողված է համարել Երևանի կոնյակի գործարանի հետ համագործակցությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին ընդունել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին:

Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են 2010 թվականին գործարանի կողմից ԼՂՀ-ում հանրապետությունում իրականացված աշխատանքներին և 2011 թվականի անելիքներին առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը Երևանի կոնյակի գործարանի հետ համագործակցությունը համարել է հաջողված և նշել, որ կան անհրաժեշտ նախապայմաններ այն ավելի խորացնելու համար: