AM
26 Մարտ 2011 - 07:33 AMT

Ռիչ Գոլդմանը և Ռալֆ Յիրիկյանը դարձել են Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի անդամներ

Սինոփսիս Արմենիա գրասենյակում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակաբաշխության հանձնաժողովի նիստը։ Ժողովի ժամանակ քննարկվել են այս տարվա մրցանակաբաշխության հաղթողների թեկնածությունները:

Նիստի սկզբում Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ Սերգեյ Մինասյանն ակադեմիայի անդամության դիպլոմ հանձնեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, ինչպես նաև ակադեմիայի արտասահմանյան անդամի դիպլոմ Սինոփսիսի կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանին: