Եվրո 2012-ի ֆուտբոլի ընտրական մրցաշարի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը հասանելի կլինի նաև բոլոր նրանց համար, ովքեր Հայաստանում չեն լինի։ Խաղը հայերեն մեկնաբանությամբ կարելի է դիտել նաև օնլայն։
Հայաստանի հանրային հեռուստատեսության պաշտոնական կայքը ՝ www.armtv.com-ն այսօր օնլայն ուղիղ եթեր է հեռարձակելու Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումը։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց կայքի գլխավոր խմբագիր Ջուլիետ Առուշանյանը։
Խաղը կարելի է դիտել օնլայն մարզական հաղորդումներ հեռարձակող մի շարք այլ կայքերում, ինչպես օրինակ՝ www.allsport-live.ru, www.gooool.ru , www.eurorivals.net կամ www.crunchsports.com:






