AM
17 May 2003 - 16:18 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ ՊԱՐՍԿԱԿԱՆ ՄԶԿԻԹԸ

«Շեն» բարեգործական կազմակերպության ֆրանսիական մասնաճյուղը ստանձնել է Շուշիում գտնվող պարսկական մզկիթի վերականգնումը: Ինչպես«Ազատ Արցախ» թերթին տեղեկացրել է կազմակերպության վարչության անդամ Օշին Եղիազարյանցը, նախագիծն արդեն ներկայացվել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարության քննարկմանը: Նախագծի հեղինակների մտահղացմամբ, վերականգնված մզկիթում պետք է գործի պատկերասրահ եւ թանգարան: «Եթե մենք չհարգենք այլ մշակույթները, ապա չենք կարող հարգել եւ մերը»,- նշել է Օ. Եղիազարյանցը: