AM
30 Մարտ 2011 - 08:59 AMT

Ամենայն հավանականությամբ, այս տարի հայերը ստիպված կլինեն ծիրանի փոխարեն լոլիկ ուտել

Հայաստանում սպասվում է ծիրանի ցածր բերքատվություն և բարձր գին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը: Նրա խոսքերով, գլխավոր պատճառը կրծողներն են, որոնք վնաս են հասցնելու ոչ միայն ծիրանին, այլ նաև խաղողին և աշնանացանին: Բերբերյանն ընդգծել է կրծողների դեմ պայքարի պետական ծրագիր մշակելու և այն Հայաստանի ողջ տարածքում իրագործելու անհրաժեշտությունը:

Միաժամանակ, նա նշել է, որ այս տարի լոլիկի գինը երկու անգամ ցածր է լինելու անցյալ տարվա համեմատ: Դա բացատրվում է անվճար սերմերով, որոնք բաժանվել են գյուղացիներին 500 հա ցանելու համար: