Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը դրական է գնահատել կառավարության քաղաքականությունը գյուղատնտեսության ոլորտում: Միաժամանակ, նա նշել է, որ որոշ պաշտոնյաներ, հետապնդելով անձնական շահեր, կարող են վնասել այդ դրական միտումներին:
Նա նաև նշել է, որ Հայաստանի գյուղատնտեսության վերջին նախարարը մեծ վնաս է հասցրել այդ ոլորտին, որի համար պետք է պատասխան տա:
Բերբերյանը կոչ է արել ուշադրություն դարձնել գյուղատնտեսական վարկերի բարձր տոկոսադրույքների վրա և նշել, որ բանկերը ԿԲ-ից վարկերը ստացել են տարեկան 7 տոկոս տոկոսադրույքով, իսկ ֆերմերներին տվել են 24 տոկոսով: Նրա խոսքերով, այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համակարգված պետական քաղաքականություն` ուղղված այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են ամեն տարի սերմնացանի աշխատանքների ժամանակ դիզվառելիքի գների բարձրացումը, թունաքիմիկատների և պարարտանյութերի խնդիրները: «Մենք պետք է գյուղատնտեսությունը վստահենք արտադրողներին: Եթե վստահենք, լավ արդյունք կստանանք»,- ասել է Բերբերյանը:






